211652_close_icon
views-count1309 դիտում article-date 16:00 25-01-2022

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
  Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Նմանատիպ նյութեր