211652_close_icon
views-count21488 դիտում article-date 21:07 24-01-2022

Ավտովթար՝ Երևանում. 35-ամյա վարորդը ՎԱԶ 21099-ով Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին, կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Ն-ն իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ թիվ 24 հասցեի դիմաց, բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կարեն Ն-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր