21939 դիտում
16:28 07-11-2022
Ավտովթար՝ Շիրակի մարզում. 49-ամյա վարորդը ՎԱԶ 2107-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, կա վիրավոր, օպերատիվ են գործել Շիրակի մարզի պարեկներն ու Գյումրու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 49-ամյա Ալբերտ Բ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում բախվել է ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզային պարեկային ծառայության գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ավագ պարեկներ Լևոն Մովսեսյանն ու Մհեր Մարտիրոսյանը։
Վթար մասին Շիրակի մարզային պարեկային ծառայության գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ բաժնի պետի տեղակալ Մ. Մկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Ա. Ղազարյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է նրա անչափահաս թոռնիկը, ով, բարեբախտաբար, չի տուժել։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ