Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին, 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն 25-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 ատիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 25-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն:
Հունվարի 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: