Կյանքից հեռացել է միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը
66-ամյա հասակում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղեր սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 22-ին, ժամը 18-ից սկսած` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում: Հուղարկավորությունը` հունվարի 23-ին, ժամը 13:00-ին նույն վայրից: