211652_close_icon
views-count1207 դիտում article-date 23:01 11-02-2025

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար․ ազատազրկված անձինք իրենց ուժերն են չափել միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանի հետ

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ 

Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։ 

Խաղատախտակների վրա ծավալված համառ պայքարում ազատազրկված անձանցից չորսը պարտվել է, իսկ մեկը, ցուցադրելով իր լավագույն որակները, ոչ-ոքի է խաղացել Գևորգ Մուրադյանի հետ։  

Հանրային կապերի բաժին

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր