1016 դիտում
18:17 27-01-2016
Մեկնարկել է շախմատի միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել է միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակից 16 շախմատիստներից 9-ը գրոսմայստերներ են: Մասնակիցների թվում են ներկայում Հայաստանում գտնվող բոլոր ուժեղագույն շախմատիստները, այդ թվում նաև մեր հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, ներկայում հավաքականում հանդես եկող Հրանտ Մելքումյանը, Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը և այլոք:
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով և ավարտվելու է այսօր` երեկոյան:
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
14:04 16-06-2015
Մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ միջազգային հուշամրցաշարը
6081 դիտում
22:39 21-01-2022
Կյանքից հեռացել է միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը
Այս բաժնից
2674 դիտում
15:00 24-12-2024
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում
3616 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»