211652_close_icon
views-count3200 դիտում article-date 19:28 21-01-2022

Ռայոլայի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. Armsport.am

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի վիճակը վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռայոլան թոքերի հետ կապված խնդիրներ ունի, հայտնում է Armsport.am-ը:

Հունվարի 12-ին Ռայոլան վիրահատվել է։ Նրա վիճակի, ինչպես նաև վիրահատության բնույթի մասին մանրամասներ չեն նշվում։

Ռայոլայի հաճախորդների թվում են համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Էրլինգ Հալանդը, Պոլ Պոգբան, Մարկո Վերատին և Մաթիս դե Լիգտը:

Նմանատիպ նյութեր