1391 դիտում
10:51 19-01-2022
Այս հարցը ներքաղաքական «լեզվակռվի» ասպարեզ չի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ի տարբերություն մեր շատ քաղաքացիների՝ ես կարծում եմ, որ Հայաստանը պարտավոր է բանակցել Թուրքիայի հետ՝ հարաբերությունները կարգավորելու հարցով: Թե ինչ օրակարգով, ինչպիսի «կարմիր գծերով»՝ դա առանձին խնդիր է: Բայց խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս բանավեճը ոչ այնքան բանակցությունների բովանդակության մասին է, որքան Հայաստանի ներկայացուցչի անձի շուրջ: Հիմնական մեղադրանքն այն է, որ նա չի տիրապետում դիվանագիտական հմտություններին եւ դրանով խիստ տարբերվում է իր թուրք «զրուցակցից»: Դա, իհարկե, խնդիր է, բայց՝ ոչ ամենակարեւորը: Ի վերջո, որոշումն ընդունողը վարչապետն է, եւ եթե անգամ մեր բանագնացը Թալեյրանը լիներ, միեւնույն է, Փաշինյանն անելու է այն, ինչ արդեն իսկ որոշել է եւ ինչը համաձայնեցրել է ռուսական կողմի հետ:
Բայց հետագայի համար, հավանաբար, պետք կլինի հաշվի առնել, որ նման լուրջ բանակցություններում Հայաստանը ներկայացնող անձը չպիտի ներգրավված լինի ամենօրյա, կասեի անգամ՝ այսրոպեական ներքին քաղաքական պայքարի մեջ եւ պարտադրված չպիտի լինի մասնակցել ամենօրյա խորհրդարանական լեզվակռվին: Ձեւով՝ այդ լեզվակռիվը հայ-թուրքական հարաբերությունների մասին է, բայց բովանդակությամբ ներքաղաքական է՝ «դու թուրքամետ դավաճան ես - չէ, դո՛ւ ես թուրքամետ դավաճանը»:
Ռուբեն Ռուբինյանն, իհարկե, կարող է ավելի զուսպ, սառնասրտորեն պատասխանել խորհրդարանական ընդդիմության կոշտ մեղադրանքներին, բայց ընդհանրապես չպատասխանել, հավանաբար, չի կարող՝ քաղաքական թիմի ակտիվ անդամներից մեկն է, Ազգային ժողովի փոխնախագահ, «հեղափոխական բարիկադներում» կանգնած գործիչներից մեկը: Չեմ պատկերացնում, թե ինչպես նա, խորհրդարանի նիստերի գալով, ի վիճակի կլինի «հեռավորություն պահել» փոխադարձ վարկաբեկումներից, «կոմպրոմատների պատերազմից» եւ այլն: (Ի դեպ, այդ «պատերազմի» շրջանակներում աչքովս ընկավ մի հրապարակում, որտեղ պատգամավորի հորը՝ ժամանակին ԱԺ փոխնախագահ եղած Կարապետ Ռուբինյանին, վերագրվում էին մեղքեր այն իրադարձություններում, որոնցում նա դերակատարություն չէր կարող ունենալ):
Ես հիշեցնեմ, որ 1992-94 թվականին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը նույնպես դիվանագիտական կրթություն չուներ, նույնպես քաղաքական թիմի անդամ էր, բայց նա, այդ աշխատանքը կատարելու ընթացքում, ազատված էր ընդդիմության հետ «բլիժնի բոյ» մտնելու պարտականությունից եւ ավելին՝ նորմալ գործնական հարաբերություններ ուներ ընդդիմադիր կուսակցությունների հետ:
Իհարկե, այսօր իդեալական լուծումը կլիներ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ նշանակել որեւէ պրոֆեսիոնալ դիվանագետի: Բայց քանի որ դա ֆանտաստիկայի ոլորտից է, կարելի է այդ բանակցությունների ընթացքում ինչ-որ ձեւով սահմանափակել ԱԺ փոխնախագահի զուտ քաղաքական գործունեությունը, իսկ խնդրո առարկան ընդդիմության հետ քննարկել փակ ռեժիմով: Այդպես եմ ես պատկերացնում պետական շահը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3597 դիտում
10:52 28-05-2020
Նախարարը որտեղի՞ց է ժամանակ գտնում սոցցանցերում ծավալվող լեզվակռվի համար․ «Առավոտ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»