211652_close_icon
views-count4038 դիտում article-date 23:20 15-01-2022

«Եթե պատրաստ չենք շուկայական գնով վճարել գազի դիմաց՝ պետք է պատրաստ լինեինք ինչ-որ բան զիջել մեր ինքնիշխանությունից». Aravot.am

2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Գնաճը վերջին անգամ 4 տոկոսի սահմանն անցել էր 2014-ին։ Խմելու ջուրը 11 տոկոսով թանկացել է հունվարի 1-ից։ Փետրվարի 1-ից էլ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը՝ կրկին 11 տոկոսով։

Շուտով դրանց կավելանա նաև գազի սակագնի բարձրացումը։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը եւ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը անդրադարձան գնաճի պատճառներին ու նաեւ գնահատեցին, թե արդյոք Կենտրոնական բանկը իր գործիքներով  կարողացե՞լ է կառավարել ընդհանուր գնաճը:

Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից.

Աշոտ Խուրշուդյան. Կենտրոնական բանկի գործառույթը չի գներն իջեցնելը՝ պետք է հասկանանք: Կենտրոնական բանկի գործառույթն է՝ գների աճը 4 տոկոսից ավելին չլինի, եւ ինքը գալու է այդ միջակայքին: Եվ ինձ թվում է, անցյալ տարի, հատկապես դեկտեմբերին՝ չափից շատ էր (հիմնականում իհարկե սոցիալական, որից օգտվում է քաղաքականը) գների աճի թեման, եւ ԿԲ-ն դեկտեմբերին եւս մեկ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինձ թվում է՝ կարող էին չանել, քանի որ արդեն հասել էինք այն կետին, որ այս տարի կառավարելի կլինի գնաճը:

Հայկազ Ֆանյան. Բնականաբար, ակնկալել, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությամբ ձեթի գինը կիջնի կամ կբարձրանա՝ այդքան էլ այդպես չի…

…Բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ մյուս կողմից, վտանգվում է տնտեսական աճը: Այսինքն՝ երբ պահանջարկը զսպվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով՝ մենք ունենալու ենք ավելի քիչ տնտեսական աճ, քան ունենք:

Մանրամասները՝ Aravot.am-ում

Նմանատիպ նյութեր