1108 դիտում
10:57 08-12-2024
«Եթե Հայաստանը նույնիսկ պսևդո ժողովրդավարական, խորհրդարանական պետություն լիներ, մի քանի վարչապետ արդեն փոխած պիտի լինեինք»․ Վարդան Օսկանյան․ aravot.am
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության իսպառ բացակայության եւ իշխանափոխության անհրաժեշտության մասին, այս մասին գրում է aravot.am-ը։
«Վեց տարի է, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, վեց տարի է, որ Փաշինյանը երկրի վարչապետ է: Սա ոչ թե Հայաստանի կայունության վկայություն է, այլ ժողովրդավարության իսպառ բացակայության՝ հաշվի առնելով Փաշինյանի տված արդյունքները:
Նայենք, թե իսկական ժողովրդավարական պետություններում ինչ է կատարվում: Ֆրանսիան վերցնենք: Ընդամենը երկու օր առաջ խորհրդարանը պաշտոնազուրկ արեց վարչապետին, որովհետեւ անհամաձայնություն կար բյուջեի հարցում: Ֆրանսիան կիսանախագահական պետություն է: Վերցնենք Մեծ Բրիտանիան: Վերջին չորս տարիների ընթացքում նույն պահպանողական կուսակցությունը չորս վարչապետ փոխեց: Նոր վարչապետ է ընտրել իր միջից, որովհետեւ Բրիտանիան իսկապես խորհրդարանական պետություն է: Այդ բոլոր փոփոխությունները տեղի ունեցել են, երկիրը շարունակել է նորմալ կյանքով ապրել: Կայուն պետություն է:
Այսօր համեմատության մեջ դնենք վեց տարիների Փաշինյանի արդյունքները: Եվ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության: Սա նշանակում է՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա: Եթե Հայաստանը նույնիսկ պսևդո ժողովրդավարական, խորհրդարանական պետություն լիներ, մի քանի վարչապետ արդեն փոխած պիտի լինեինք: Հայաստանում իսկապես խորհրդարան չկա: Մի հատ նայեք Փաշինյանի հաշվեկշիռը այս վեց տարիներին: Մի ամբողջ հայրենիք ենք տվել, Ղարաբաղ ենք տվել Ադրբեջանին: Դատարկել, տվել ենք: Մեծ զոհերի գնով ենք տվել: Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք: Մեր տարածքների ամբողջականությունը այսօր վտանգված է: Մեր առաջ պահանջներ կան՝ չեն կարողանում այս իշխանությունները դիմագրավել դրանց: Սա միայն Ղարաբաղի հարցում: Էլ չեմ ասում՝ դաշնակիցներ ենք կորցրել: Բոլորին: Նորերը չենք գտել: Անորոշ վիճակում ենք:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
2910 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»