Հակակոռուպցիոն կոմիտեի համար առանց մրցույթի 15 մլն դրամով մեքենա է գնվել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունից. Iravaban.net
Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։ Այս մասին հայտնում է iravaban.net-ը:
Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի։
Գնումը կազմել է 15 միլիոն դրամ։
Ըստ մեքենայի տեխնիկական բնութագրի․
• ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ է,
• թափքի տեսակը՝ մարդատար, 8 տեղ,
• շարժիչի ծավալը՝ առավելագույնը 2․5 լիտր,
• վառելիքի տեսակը՝ դիզել,
• վառելիքի բաքի տարողությունը՝ առավելագույնը 75 լիտր,
• վառելիքի ծախսը (խառը ցիկ․)՝ առավելագույնը միչև 9 լիտր,
• շարժիչի հզորությունը՝ մինչև 170 ձիաուժ,
• փոխանցման տուփ՝ 5-9 աստիճան, ավտոմատ,
• ավտոմեքենայի վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը։
Ըստ պայմանագրի՝ մատակարարը պետք է ապահովի երաշխիք և հետերաշխիքային ծառայություն 60 ամիս/100․000 կմ վազք։
Մանրամասները՝ iravaban.net-ում