211652_close_icon
views-count973 դիտում article-date 20:10 14-01-2022

Հայտնի են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նոր դատավոր անդամները

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով և քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Շաբոյանը:

 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 14-ին տեղի էր ունեցել դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Ժողովի օրակարգում ընդգրկված էր Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ):

Թափուր տեղերում առաջադրվել էին դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները:

Դատավորների ընդհանուր ժողովից հետո մեկնարկել է միության ժողովը, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Նմանատիպ նյութեր