211652_close_icon
views-count1234 դիտում article-date 17:28 28-12-2015

Տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ նորացված կազմով: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով խորհրդի անդամ է վերանշանակվել Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև խորհրդի նոր անդամ է նշանակվել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր Խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվերակությամբ ընտրվեց միաձայն՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ ցանկանալով ակտիվ և բեղմնավոր աշխատանք: Վերջին մեկ տարում Կառավարման խորհուրդը նախագահում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Է. Բաբայանին կատարած աշխատանքի համար այն համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն Խորհրդի անդամի կարգավիճակում ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ: Է. Բաբայանն էլ նշեց, որ հետագայում ևս ակտիվ կաշխատեն միասին՝ իրագործելով իրենց առաջ դրված խնդիրները: Տեղեկացնենք, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով: Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը. Երվանդ Խունդկարյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ, Խորհրդի նախագահ Արսեն Մկրտչյան – ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Հովսեփ Բեդևյան – ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Համլետ Ասատրյան – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Էմիլ Բաբայան – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյան – Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյան – Շիրակի մարզի դատախազ

Նմանատիպ նյութեր