211652_close_icon
views-count14419 դիտում article-date 19:19 14-01-2022

Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:04-ին)  գրանցել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր