211652_close_icon
views-count2649 դիտում article-date 19:39 13-01-2022

10 լավագույն մարզիկները պարգևատրվել են. TotoGaming-ը դարձյալ սպորտի կողքին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 12-ին ժամը 14։00 ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ «2021թ․ ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ» անվամբ պարգևատրությունը։ Ի՞նչ կապ ունի TotoGaming-ը․․.
Շատ անմիջական։ TotoGaming ընկերությունը ներկայումս ակտիվ աշխատանքներ է տանում՝ խրախուսելով սպորտի զարգացումը Հայաստանում։ Պատահական չէ, որ ընկերությունը ստանձնել է նաև հայ մարզիկների պարգևատրման հավանավորչությունը։

«Մենք բազմաթիվ մեծ հաջողությունների հասած մարզիկներ ունենք ու պետք է ամեն պահ լինենք նրանց կողքին։ Դա հպարտանալու առիթ է․ մեր սպորտսմեններին հիմա է՛լ ավելի են նկատում, նրանք ավելի տեսանելի են հանրության համար։ Ուզում ենք, որ երեխաները և երիտասարդները օրինակ վերցնեն, սովորեն պայքարել ու ամեն պահ առաջ շարժվել։ Շնորհավորում ենք միջոցառման բոլոր մրցանակակիրներին։ Շնորհակալություն, որ բարձր եք պահում Հայաստանի պատիվը միջազգային հանրության առաջ, և հիշե՛ք՝ TotoGaming ընկերությունը սպորտի կողքին է, նշանակում է՝ նաև ձեր», - մեզ հետ զրույցում նշեց TotoGaming ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը։

Ինչպես հիշում եք, TotoGaming ընկերությունը ավելի վաղ հովանավորչական պայմանագիր էր կնքել նախկին հունահռոմեական ոճի ըմբիշ, բազմաթիվ մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր Միհրան Հարությունյանի հետ։ Միհրանը չկարողացավ մասնակցել միջոցառմանը, սակայն իր շնորհավորանքը հղեց մարզիկներին տեսահոլովակի միջոցով։

Մենք զրուցեցինք նաև TotoGaming ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանի հետ․
«Մեր ընկերությունն առաջին անգամ չէ, որ կանգնում է սպորտի կողքին։ Մեր ծավալած գործունեության համար առանցքային է սպորտի զարգացումը Հայաստանում, սպորտին աջակցելն ու այն խթանելը։ Հպարտությամբ ենք հաստատում TotoGaming ընկերության մասնակցությունը այս կարևորագույն գործին։

Սիրելի՛ մարզիկներ, հուսամ այսօրվա պարգևները նոր շարժառիթ կլինեն ձեզ համար, որպեսզի արդեն 2022 տարում գրանցեք նոր կարևորագույն մարզական հաջողություններ»։

TotoGaming-ը խոստանում է, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր