211652_close_icon
views-count861 դիտում article-date 16:53 19-08-2015

Պարգևատրվել են լավագույն ուսանող-մարզիկները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2015թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների և համաշխարհային Ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող-մարզիկների պարգևատրման արարողությունը: Ողջունելով հաղթող մարզիկներին և նրանց մարզիչներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. "Որպես Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ` միշտ հետևում եմ ձեր ելույթներին և ամեն անգամ հպարտություն զգում ձեր հաջողություններով, որոնք դառնում են նաև իմ հաջողությունը:Վերջին տարիների ջանքերի շնորհիվ ուսանողական սպորտը նոր նվաճումներ է արձանագրել` անկախ առկա դժվարություններից, հատկապես բուհերում "Ֆիզկուլտուրա" առարկայի դասավանդման, ինչպես նաև մարզական ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացվածության աստիճանի հետ կապված: Սակայն առկա խնդիրները չեն խոչընդոտում` մեր լավագույն ուսանող-մարզիկներին բարձր պահել ՀՀ պատիվը և ծածանել մեր եռագույնը միջազգային հարթակներում: Ուզում եմ հավատալ, որ սրանով ձեր "հաջողության պատմությունները" չեն ավարտվի, ուստի ակնկալում եմ նոր նվաճումներ",-նշել է նախարարը` հաղթող մարզիկներին շնորհակալություն հայտնելով նվիրումի և հետևողական աշխատանքի համար: 2015թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումներին և համաշխարհային Ունիվերսիադային ցուցաբերած բարձր ցուցանիշների համար ներքոնշյալ ուսանող-մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրել է ԿԳՆ պատվոգրերով: [b][i]Արթուր Թովմասյան[/i][/b]-2015թ.հուլիսի 3-ից 14-ը Կորեայի Գվանգջու քաղաքում կայացած համաշխարհային Ունիվերսիադային օղակներ վարժությունում գերազանցելով աշխարհի ճանաչված բոլոր մարմնամարզիկներին` արժանացել է ոսկե մեդալի [b][i]Կարեն Բաղդասարյան[/i][/b]- ՀՀ վաստակավոր մարզիչ, Արթուր Թովմասյանի անձնական մարզիչ Էրիկ Գևորգյան- 2015թ. հուլիսի 23-ից 26-ը Մոնտենեգրոյի հանրապետության Զաբիակ քաղաքում կայացած համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացայի կարատեի առաջնությանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողը 60կգ քաշային դասակարգում արժանացել է բրոնզե մեդալի [b][i]Վարդան Գևորգյան[/i][/b]- Էրիկ Գևորգյանի մարզիչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆուտզալի թիմ- 2015թ. օգոստոսի 2-9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում Եվրոպայի համալսարանական ֆուտզալի առաջնությանը մասնակցել է 2014-2015թթ. ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության հաղթող՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տղաների թիմը: Մասնակից 14 երկրի 22 թիմի պայքարում հայկական թիմը զբաղեցրել է 9-րդ տեղը` այսպիսով իրավունք ստանալով մասնակցել 2015-2016թթ. Եվրոպայի ֆուտզալի գավաթի խաղարկությանը, որը կկայանա ս/թ օգոստոսի 25-30-ը Մոլդովայի Քիշինև քաղաքում: Նշենք նաև, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մարզիկներին արժանացրել է դրամական խրախուսանքի:

Նմանատիպ նյութեր