1134 դիտում
17:31 13-01-2022
Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանը իրավունք նվաճեց պայքարը շարունակել ազատ ծրագրում
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունվարի 12 –ին մեկնարկեց Եվրոպայի գեղասահքի առաջնությունը:
Առաջինը, որակավորման փուլի ծրագրով, սահադաշտ ելան մենասահորդները: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակեց 67, 75 միավոր և 34 մասնակիցների պայքարում գրավեց 19 –րդ տեղը: Նա իրավունք նվաճեց 24 մրցակիցների հետ, հունվարի 14 –ին, պայքարը շարունակել ազատ ծրագրում:
Վաղը իրենց պայքարը կսկսեն պարային զույգերը: 29 երկյակների թվում են մեր երկիրը ներկայացնող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք արդեն նվաճել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նմանատիպ նյութեր
6560 դիտում
21:24 30-03-2017
Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ մտնել եզրափակիչ
2651 դիտում
18:30 13-01-2019
Սլավիկ Հայրապետյանը Mentor Torun Cup մրցաշարում տպավորիչ հանդես եկավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1489 դիտում
17:19 14-11-2019
Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը գրավել է չորրորդ տեղը
Այս բաժնից
1732 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1609 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4642 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը