211652_close_icon
views-count7747 դիտում article-date 22:37 10-01-2022

Օմիկրոն շտամի բռնկման պատճառով ստեղծված դժվարին իրադրությունը կպահպանվի եւս երեք ամիս. ԱՀԿ

COVID-19-ի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել Է, որ առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն օմիկրոն շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մոտ Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հաղորդել Է Sky News-ը: Նաբարոն նշել Է, որ, բացի օմիկրոնից, կարող են հայտնվել նաեւ այլ տարատեսակներ, քանի որ վիրուսը շարունակում Է զարգանալ, հաղորդում Է հեռուստաալիքը: Նա նաեւ անհանգստություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ եթե Արեւմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները հաղթահարում են դժվարությունները, ապա աշխարհի մյուս երկրների բուժհաստատություններն արդեն գերբեռնված են:

Ոչ մի երկրում հնարավորություն չկա լուրջ սահմանափակումներ մտցնելու համար, հատկապես աղքատ երկրներում, բայց դժվարությունները կլինեն միայն առաջիկա երեք ամիսներին, նշել Է Նաբարոն: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 307,9 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 5,5 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր