Ճապոնիան «Օմիկրոն» շտամի պատճառով փակում է սահմանները օտարերկրացիների համար
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 30-ից երկրի սահմանները բոլոր օտարերկրացիների (այդ թվում՝ օտարերկրյա գործարարների, ուսանողների և լրագրողների) համար փակ կլինեն, այն է՝ նոր այցագրեր չեն տրամադրվի։
Վարչապետը դա կապել է Քովիդ-19-ի նոր՝ «Օմիկրոն» շտամի հայտնաբերման փաստի հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
«Արգելք է սահմանվում բոլոր երկրների քաղաքացիների համար»,-նշել է Ճապոնիայի վարչապետը՝ հավելելով, որ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև որ նոր շտամի վերաբերյալ ամբողջական տվյալներ հավաքագրվեն։
Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Աֆրիկայի հարավում հայտնաբերեց կորոնավիրուսի В.1.1.529 շտամը։ Այն նշվում է հունական «օմիկրոն» տառով: