211652_close_icon
views-count1632 դիտում article-date 21:58 10-01-2022

Հունվարի 7-ի երեկոյան և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր

Հունվարի 7-ի երեկոյան և հանգստյան երկու օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել 61 հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր:

Երևանի 31, Գեղարգունիքի 15, Վայոց Ձորի 6 և Արարատի 9 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր