211652_close_icon
views-count79190 դիտում article-date 22:00 09-01-2022

Քաջարան քաղաքի գերեզմանատան մոտ անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Քաջարան քաղաքում տեղի ունեցած անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քաջարան քաղաքի գերեզմանատան մոտ Քաջարան քաղաքի բնակիչներ 16-ամյա Արամ Խ․-ն , 17-ամյա Հայկ Ն․-ն, 15-ամյա Արմեն Մ․-ն և 17-ամյա Հրաչյա Ս․-ն վիճաբանություն են ուեցել Քաջարանի բնակիչ 15-ամյա Հմայակ Գ․-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ ոստիկանության Կապանի բաժնի անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներով, մեկնել են տուժածի բնակության վայր, ծեծվածի մայրը հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ այդ ընթացքում զբաղված է եղել որդու առողջության վերականգնմամբ։

Ծեծին մասնակիցները ծնողների հետ հրավիրվել են Կապանի ոստիկանություն, այնուհետև բաց են թողնվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր