2969 դիտում
19:31 09-01-2022
Չեխիայի ԱԳՆ նոր ղեկավարն ասել է, որ մտադիր է ուղի փնտրել Ռուսաստանի հետ հարաբերությունները հալեցնելու համար
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, որը պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 17-ին, մտադիր է ճանապարհ փնտրել Ռուսաստանի Դաշնության հետ հանրապետության հարաբերությունները հալեցնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով CT-24 հեռուստաալիքի «Վացլավ Մորավեցի հարցերը» բանավիճային ծրագրում:
«Մենք ուղի ենք փնտրելու չեխ-ռուսական [հարաբերությունները] հալեցնելու համար։ Սա ժամանակ եւ համբերություն կպահանջի: Դրանք պետք է նորմալացվեն, հիմա շատ վատն են։ Մենք [որպես երկիր] Ռուսաստանում ընդգրկված ենք ոչ բարեկամ պետությունների ցանկում։ Սա երկարաժամկետ հեռանկարում լավ իրավիճակ չէ։ Սա, իհարկե, վատ է Չեխիայի համար։ Հարցն այն է, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկանա, որ մեզ պետք է հանի այդ ցուցակից, եւ որ մենք կարող ենք ունենալ առարկայական, նորմալ հարաբերություններ»,- ասել է Լիպավսկին։

Նմանատիպ նյութեր
7130 դիտում
15:51 01-01-2019
Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ կարող է «այլընտրանքային ուղի» փնտրել
5038 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
3703 դիտում
15:10 31-01-2015
Թբիլիսին մտադիր չէ խզել Մոսկվայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am