6968 դիտում
15:51 01-01-2019
Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ կարող է «այլընտրանքային ուղի» փնտրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընը հայտարարել է, թե իր երկիրը կարող է «այլընտրանքային ուղի» փնտրել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, «եթե ԱՄՆ֊ը հրաժարվի ամբողջ աշխարհի առաջ տված իր խոստումից... և շարունակի ճնշումները և պատժամիջոցները մեր հանրապետության նկատմամբ»։ Հաղորդում է [url=https://edition.cnn.com/2018/12/31/asia/kim-jong-un-new-years-speech-intl/index.html]CNN[/url]-ը։
Հունվարի 1֊ին հեռարձակված ամանորյա ուղերձում Քիմը անդրադարձել է 2018֊ի հունիսին Սինգապուրում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև անցկացված բանակցություններին, դրանք «արդյունավետ» և «կառուցողական» գնահատելով, և պատրաստակամություն հայտնել կրկին հանդիպել Թրամփի հետ «ցանկացած ժամանակ»։
Հունիսին անցկացված բանակցությունների ժամանակ Քիմը և Թրամփը համաձայնություն էին ձեռք բերել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ, սակայն անցած ամիսների ընթացքում այս ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել։
Նմանատիպ նյութեր
2702 դիտում
19:31 09-01-2022
Չեխիայի ԱԳՆ նոր ղեկավարն ասել է, որ մտադիր է ուղի փնտրել Ռուսաստանի հետ հարաբերությունները հալեցնելու համար
1667 դիտում
11:17 13-04-2017
Հյուսիսային Կորեան կարող է ապրիլի 15-ին նոր միջուկային փորձարկում իրականացնել. NYT
1119 դիտում
16:09 27-11-2022
Միջուկային զենք ունենալու հաջորդ հնարավոր հավակնորդ երկիրը կարող է դառնալ Հյուսիսային Կորեան
Այս բաժնից
994 դիտում
12:50 06-05-2024
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
487 դիտում
10:08 06-05-2024
Ղրղզստանի նախագահը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին
478 դիտում
09:42 06-05-2024
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ