211652_close_icon
views-count29421 դիտում article-date 16:52 08-01-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Արզնիի ձորում ջրի հոսքի պատճառով քարաթափում է տեղի ունեցել. կա վտանգ, որ եթե խնդիրը չլուծվի, հնարավոր է՝ սարը փլուզվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:5-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են  ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  ջրի հոսքի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեղում  ծառայություն են կատարում  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Ժամանել են նաև Կոտայքի մարզպետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները, ովքեր տրակտորով ճանապարհին թափված քարերը հեռացնում են, սակայն խնդիրը դրանով լուծված պետք չէ համարել, որովհետև կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ուենա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր