22298 դիտում
13:05 02-04-2017
Երևանի 4/19 ընտրատեղամասում եթե լուսավորության ու ջեռուցման խնդիրը չլուծվի՝ ընտրողները ընտրատեղամաս պետք է գան մոմերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ ընտրությունները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները հանրութանը տեղեկացնում էին, որ բոլոր ընտրատեղամասերում վստահված անձնանց, ընտրական հանձնաժողովների անդամների համար ստեղծվելու են բարվոք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը:
Այօսր՝ ապրիլի 2-ին, Արաբկիր վարչական շրջանի Իսակովի անվան դպրոցում տեղակայված 4/19 ընտրատեղամասը բացվեց ճիշտ ժամանակին:
Սակայն արդեն խնդիրներ են առաջացել լուսավորության և ջեռուցման հետ կապված: Ներսում և ցուրտ է, իսկ էլեկտրալամպերն էլ չեն աշխատում:
Եթե կարճ ժամանաում խնդիրը չլուծվի, ապա մնում է ընտրողները նշված ընտրատեղամաս գան մոմերով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ինքը արդեն տեղեկացրել է առաջացած խնդիրների մասին և խոստացել են, որ խնդիրը կլուծվի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուսով է, որ մինչև «հեքիաթը կանչելը»՝ լուսավորության և ջեռուցման խնդիրը կլուծվի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
17:56 14-11-2023
Ձեր հետևից պետք է գան, ամեն ինչ անելու եմ, որ գան․ Ալեքսանյանը՝ հիվանդանոցներում գումար վերցնողներին