211652_close_icon
views-count4559 դիտում article-date 16:10 06-01-2022

ՌԴ խաղաղապահներն ապահովել են ուխտավորներով 5 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ. News.am

Սուրբ Ծննդյան օրը ռուս խաղաղապահներն ապահովել են Ռուսաստանից եւ Հայաստանից ժամանած ուխտավորներով ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ամբողջ քրիստոնեական աշխարհի մեծ տոնի՝ Սուրբ Ծննդի տոնակատարության օրը ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով եւ Լաչինի միջանցքով:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են բնականոն ռեժիմով։ Ռուս խաղաղապահները պահպանում են տարանցիկ ավտոմեքենաների մուտքի հսկողությունը, ստուգում են փաստաթղթերը եւ անհրաժեշտության դեպքում ստուգում են ավտոմեքենաները: Վերահսկողություն է իրականացվում նաեւ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սերգեեւը։

Նմանատիպ նյութեր