ՕՊԵԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղար է դարձել Քուվեյթի ներկայացուցիչ Հայսամ ալ Ղայսը
ՕՊԵԿ-ի երկրների նախարարները երկուշաբթի օրը կայացած հատուկ տեսակոնֆերանսի ժամանակ Քուվեյթից Հայսամ ալ Ղայսին 2022 թվականի օգոստոսից նշանակել են ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար։ Տեղեկացրել է opec.org-ը։
Ալ Ղայսը կփոխարինի նիգերիացի Մոհամմադ Բարկինդոյին, ով այս պաշտոնը 2016 թվականից է զբաղեցնում։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի հուլիսին։ Ալ Ղայսը 2017-2021 թվականներին ղեկավարել է Քուվեյթի պատվիրակությունը ՕՊԵԿ-ում: Ալ-Ղայսի թեկնածությունը միակն էր ցուցակում։
ՕՊԵԿ-ի կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարն ընտրվում է 3 տարի ժամկետով և կարող է վերընտրվել միայն 1 անգամ։