211652_close_icon
views-count2234 դիտում article-date 22:41 17-08-2015

Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի պետություն

Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի պետություն 2012 թվականի ապրիլի 26-ին Քուվեյթի պետության իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում էր հայտարարվել 1961 թ. ծնված Ասբեր Բալյանի նկատմամբ` վստահությունը չարաշահելու եղանակով յուրացում կատարելու համար Քուվեյթի պետության իրավասու դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակով: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Ա. Բալյանը 2015 թ. ապրիլի 9-ին հայտնաբերվել էր Երևան քաղաքում և կալանավորվել, ինչից հետո նրան էքստրադիցիայի ենթարկելու ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող նախաէքստրադիցիոն գործընթացի շրջանակներում հետագա համագործակցությունը Ինտերպոլի ուղիներով շարունակվեց արդեն Քուվեյթի պետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ: Քուվեյթի իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասու մարմիններին ներկայացված միջնորդությունը բավարարելուց հետո, համաձայն այդ երկրի համապատասխան մարմինների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Ասբեր Բալյանը օգոստոսի 13-ին հանձնվեց Քուվեյթի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի պետություն: [i]ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ[/i]

Նմանատիպ նյութեր