211652_close_icon
views-count1765 դիտում article-date 14:37 03-01-2022

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց` պահանջելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», նրանք հայտնում են, որ նախարարությունը որոշում է կայացրել նրանց տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ, սակայն նրանք խնդրում են ևս 6 ամիս ժամանակ տալ, մինչև անօթեւաններին բնակարաններով ապահովելու ծառայությունների մատուցման նոր մրցույթ կհայտարարվի: Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանում բնակվում է 93 մարդ:

«Մենք խնդրանքով դիմում ենք վարչապետին և սոցապնախարարին, գոնե 6 ամսով երկարաձգեն պայմանագիրը մեր կազմակերպության հետ: Դրանից հետո ամառ է, մի բան կանենք»,- ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ 1 ամիս առաջ են տեղեկացել որոշման մասին և չեն ուզում տեղափոխվել այլ կացարան, իսկ եղած պայմանները իրենց բավարարում են:

Նմանատիպ նյութեր