211652_close_icon
views-count97490 դիտում article-date 19:45 24-07-2020

Վիճաբանություն ու դանակահարություն Կոտայքի մարզում․ կան հիվանդանոց տեղափոխվածներ, գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում և այդ վիճաբանության մեջ մեղադրում Ոստիկանության մայորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ և ձախ հատվածների ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սիրականյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արզական գյուղի բնակիչ 23-ամյա Խորեն Հովհաննիսյանն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում, Արզական գյուղի Թեղենիքի խճուղում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ է Խ․ Հովհաննիսյանը ստացել վնասվածքը։ Նույն օրը Չարենացավանի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ։ Եվ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Սևան Քոչարյանի) գլխավորությամբ, համագործակցելով Չարենցավանի քննչական բաժնի և Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետ, պարզվել է, որ Խ․ Հովհաննսիյանին մարմնական վնասվածքը պատճառել է նրա համագյուղացի 28-ամյա Սանասար Մելքոնյանը։ Պարզվել է նաև, որ նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ և ի վիճակի չէ ցուցմունք տալու։ Պարզվել է նաև, որ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արզական գյուղի բնակիչ 25-ամյա Արման Հովհաննիսյանը նույնպես ստացել է գլխուղեղի ցնցում և այդ պահով բուժօգնության է դիմել «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Իսկ Ս․ Մելքոնյանը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել «պոլիտրավմա, աջ սրունքի կոտրվածք, հոնքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ։ Նրա հիվանդանոց ընդունվելու մասին «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արզական գյուղում, և գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի, հավաքվել են Ոստիկանության Չարենցավանի բաժնի դիմաց, մինչ այդ էլ՝ գյուղապետարանի մոտ և պահանջել են արդար նախաքննություն։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին․ «Ունենք կասկածներ, որ նախաքննությունը այլ ուղղությամբ կտանեն։ Էս դեպքի հիմնական մեղավորները Խորեն և Արման Հովհաննիսյաններն են, որոնց հայրն աշխատում է Ոստիկանության Չարենցավանի բաժնում, կոչումով մայոր է։ Գյուղացիների մեծ մասը ստորագրահավաք են անում, և պպահանջում, որպեսզի իրավական գնահատական տրվի նրանց հոր՝ Գեղամ Հովհաննիսյանի կատարած ապօրինություններին։ Գյուղում բոլորը գիտեն, որ նա լավ համբավ չունի, ու հիմա իր տղեքը իրենց ընկերներով «մի կաթիլ մեղրի» պատմությունն են սարքել ու Սանասարին տանից հանել և հաշվեհարդար են տեսել։ Թող Ոստիկանության պետը ժամանակավորապես կասեցնի Գ․ Հովհաննիսյանի աշխատանքը, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում էլ թող ծառայողական քննություն անեն, ու կտեսնենք՝ ինչքան բաներ դուրս կգան ջրի երես։ Իսկ քննությունն էլ ավելի լավ է՝ վարի ոչ թե Չարենցավանի քննչականը, այլ Կոտայքի մարզի քննչական վարչությունը։ Մենք արդեն հոգնել ենք Գեղամի «մուտիլովկաները» կուլ տալով։ Արդեն համբերության բաժակը լցվել է։ Մեր բողոքի ակցիաներն այս պահին դադարեցնում ենք, հավատալով, որ ՀՀ ոստիկանության պետ Վ․ Ղազարյանն ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իրենց հսկողության տակ կառնեն այդ գործի բացահայտումը»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր