211652_close_icon
views-count26771 դիտում article-date 13:09 02-01-2022

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ն-ի վարած Opel մակնիշի և Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Մ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Մ-ն, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Գ-ն և Մրգաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր