31787 դիտում
22:57 27-12-2021
Պայթյուն՝ Արագածոտնի մարզում. 86-ամյա Չապաևն ու նրա 55-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին, պայթյուն է տեղի ունեցել Արագածոտնի մարում։ Ժամը 11։20-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնակնա վնասբածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքնային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչներ՝ 86-ամյա Չապաև Վ-ն և 55-ամյա Ստեփան Վ-ն։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են իրենց գյուղի տան նկուղային հարկում գտնվող գազաբալոնի գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: