211652_close_icon
views-count24478 դիտում article-date 21:44 14-01-2023

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բախվել են Opel-ն ու բեռնատար «ԳԱԶել»-ը․ հայրը և նրա 10-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 15։45-ի սահմաններում Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Սարգիս Պ․-ի վարած բեռնատար «ԳԱԶել» մակնիշի և 42-ամյա Գևորգ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գևորգ Հ․-ն և վերջինիս ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Սեյրան Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հայր ու որդի են

Լուսանկարները` Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր