211652_close_icon
views-count18282 դիտում article-date 14:24 27-12-2021

Իմ և Հայկ Մարությանի միջև հանդիպում երբեք չի եղել․ եթե իշխանությունը վստահ լիներ, որ կհաղթի Երևանում, կգնար ընտրությունների․ մայրաքաղաքը չի կարող ղեկավարել մեկը, ում ոչ ոք չի ճանաչում․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իմ և Հայկ Մարությանի միջև հանդիպում երբեք չի եղել։ Այդ թեման ինձ համար անհետաքրքիր է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հեռացման գործընթացին, գրում է Tert.am-ը։

Անդրադառնալով հարցին՝ Մարությանի փոփոխությունը լեգիտի՞մ էր, Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ընտրությունը չի կարելի լեգիտիմ համարել։

«Սա չեմ ասում ի պաշտպանություն Հայկ Մարությանի, իրեն չեմ ճանաչում։ Ակնհայտ է մեկ բան՝ ինքը ՀՀ-ում ուներ մեծ, երևի 100 տոկոսանոց ճանաչելիություն։ Սա փաստենք, սիրված դերասան է եղել և, միգուցե, մնացել։ Առաջին երկու տարին տպավորություն էր, թե Երևանում ընդհանրապես չկա իշխանություն, բայց վերջին տարին վարկանիշային առումով սկսել էր աճել, որոշակի պոպուլյարություն ուներ։ Սրանք փաստեր են, որ բոլորն են արձանագրում։

Այս նոր քաղաքապետին ոչ ոք չի ճանաչում։ Երբ եղել են Երևանի ավագանու ընտրությունները, միանշանակ է, որ Հայկ Մարությանի ճանաչելիությունն ավելի բարձր էր, քան վարչապետինը։ Հիմա ով ինչքան ձայն է բերել, չեմ ուզում գնահատել, բայց ցուցակն ինքն էր գլխավորում»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ըստ նրա՝ Մարությանի հեռանալու դեպքում պետք է Երևանում լինեին ընտրություններ։

«Այս մարդուն ոչ մեկը չի ճանաչում։ Չի կարող մայրաքաղաքը ղեկավարել մի մարդ, որին ոչ ոք չի ճանաչում, կարող է լավ տղա է, ես չգիտեմ՝ ով է այդ մարդը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ լեգիտիմության դեֆիցիտ կա։

Քոչարյանը վստահություն հայտնեց, որ եթե իշխանությունը մի քիչ վստահություն ունենար, որ կարող է հաղթել Երևանում, կգնար ընտրությունների։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր