211652_close_icon
views-count2696 դիտում article-date 13:25 07-06-2021

Եթե երկրում ամեն ինչ լավ ընթացքի մեջ լիներ, երբեք վերադարձի մասին չէի մտածի․ Ռոբերտ Քոչարյան. Tert.am

Իշխանությանը պետք է գնահատել մեկ ցուցանիշով՝ ինչ վիճակում է ընդունել երկիրը, ինչ վիճակում է գնում ընտրության։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Tert.am-ը։

«Կան պարզ ցուցանիշներ՝ այդ երկրում տնտեսությունն աճե՞լ է, թե՞ ոչ, գործազրկությունն  աճե՞լ է, թե՞ նվազել է, աղքատության աճ եղե՞լ է, թե՞ նվազել է։ Ժողովուրդը պետք է գնահատի՝ իր կյանքը լավացե՞լ է, թե՞ վատացել, երկրում կյանքի միջին տևողությունն աճե՞լ է, թե՞ նվազել»-ասաց նա։

Նրա կարծիքով՝ մենք վերջին տարիներին էապես հետընթաց ենք ապրել արդյունավետ կառավարման ոլորտում․

«Կառավարման համակարգն ուզում է՝ ավտորիտար լինի, ուզում է՝ ժողովրդավար, եթե արդյունավետ կառավարիչ չէ, ուրեմն՝ վատն է, պետք է փոխել։ Այս իշխանության ժամանակ աճել է երեք ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ և արտագաղթ․ եթե երկրում ամեն ինչ լավ ընթացքի մեջ լիներ, երբեք վերադարձի մասին չէի մտածի»,-նշե նա։

Ըստ Քոչարյանի՝ սուտը դարձել է առօրյայի հասարակ երևույթ, և հասարակությունն  անթույլատրելի հանդուրժող է դարձել իշխանավորի ստերի նկատմամբ, ինչը չպետք է լինի։ «Իշխանավորի, պաշտոնյայի կողմից սուտը պետք է բացառվի, այդ մարդը պաշտոնից պետք է հեռացվի նույն պահին, որովհետև մենք տեսանք ստի ավերիչ հետևանքները»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր