27744 դիտում
11:06 26-12-2021
Աբովյան քաղաքում ճանապարհի մերկասառույցը դարձել է ավտովթարի պատճառ. բախվել են Nissan-ն ու 07-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Գ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 39-ամյա Գևորգ Ն.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07- վարորդ Արթուր Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչեր, 24-ամյա Նարեկ Վ.-ն, 20-ամյա Տաթևիկ Գ.-ն և 19-ամյա Գոհար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով մշակելու և մերկասառույցը վերացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+