5740 դիտում
11:08 25-12-2021
Ինչի՞ համար պետք է ապրեմ Երևանում և ոչ թե Չելյաբինսկում կամ Գլենդեյլում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Համացանցում շրջանառվում է մի նկար, որտեղ պատկերված է Մայր հայրենիքի հայտնի արձանը՝ խոնարհված, սուրը գետնին դրած տեսքով, եւ մի երիտասարդ, որը բռնել է արտագաղթի ճանապարհը եւ ասում է՝ «Կլավանաս՝ կգամ»:
Չգիտեմ, թե ինչ է այդ նկարի տեղադրումը նշանակում՝ արտագաղթի գովա՞զդ, թե՞ հակագովազդ, եւ, ի դեպ, մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, երբ մեկը մյուսից շատ դժվար է տարբերել:
Բայց բոլոր դեպքերում այդ նկարի տարածումն ինձ ցավ է պատճառում՝ դրա մեջ, բացի դառնությունից, քննադատությունից, դժգոհությունից, կա որոշակի ցինիզմ: Դա ինձ հիշեցնում է պատերազմից անմիջապես հետո Շուշիում Վազգեն Սարգսյանի պղծված արձանի նկարի տարածումը, որի նպատակը պարզ էր՝ ասել ներկա (կամ գուցե՝ նախկին) իշխանությանը՝ «տեսա՞ք, ինչ արեցիք»:
Այժմ էլ, հավանաբար, նման շարժառիթ կա: Եվ ինչպես այն դեպքում, այժմ էլ ուզում եմ խնդրել ընկերներիս՝ «արտագաղթի» այս նկարն իրենց էջերում չդնել: Խոսքն, ի վերջո, մոր մասին է, եւ եթե մեկը հիվանդ մորն ասի՝ «ես գնամ, մամ ջան, բայց երբ (եթե) դու առողջանաս, անպայման կվերադառնամ», դա մեզ չափազանց արտառոց կթվա:
Արտագաղթածների դեպքում, այո, ես բազմիցս լսել եւ կարդացել եմ՝ «Ես այստեղ ժամանակավոր եմ: Տեսնեմ, ոնց են Հայաստանում գործերը դասավորվելու, եւ եթե լավ լինի, կարող է՝ գամ»: Ավելին՝ մինչեւ 2018 թվականը ես ավելի «վճռական» հայտարարություններ եմ լսել. «Հենց որ Սերժին քշեն, տուտ ժե կգամ տուն»: Բայց «Սերժին քշելուց» հետո ոչ միայն չեն եկել, այլեւս արտագաղթը շարունակվեց առնվազն նույն տեմպերով: Եվ կասկածում եմ, որ դրա պատճառը միայն պատերազմում պարտությունն է:
Բնականաբար, չեմ պատրաստվում ստանձնել ոչ մեկի դատավորի դերը՝ ամեն մարդ ունի իր կյանքը դասավորելու իրավունք, եւ արտագաղթելու պատճառներն էլ կարող են շատ տարբեր լինել: Խոսքն այստեղ պատրանքների մասին է, որոնք ունեն Հայաստանում մնացածներս եւ գնացածները՝ իբր ամբողջ խնդիրը Սերժի կամ Նիկոլի մեջ է, եւ այն սխալ «պայմանի» մեջ, որը մարդիկ դնում են իրենց առջեւ՝ «Այ, երբ Հայաստանում իշխանության գան հայրենասեր եւ պարկեշտ մարդիկ…»:
«Նա, ով գիտի, թե ինչի համար է ապրում, կարող է դիմանալ ցանկացած «ինչպես»-ի», այսինքն՝ կյանքի ցանկացած հանգամանքի: Ֆրիդրիխ Նիցշեի այդ ասույթը, կարծում եմ, միանգամայն կիրառելի է ոչ միայն անձնական, այլեւ հասարակական կյանքում: Եվ այստեղ մեր առջեւ հառնում է այն հարցը, որը մի քանի անգամ վերջերս տվել եմ. ինչի՞ համար է մեզ՝ հայերիս, պետություն պետք:
Ժողովրդավարություն, շուկայական հարաբերություններ հաստատելո՞ւ: Կարսն ու Արդահանը ազատագրելո՞ւ: «Նախկիններին» պատժելո՞ւ: Այդ հարցին պատասխանելու համար մեր կամ իշխանավորների պարկեշտությունն ու հայրենասիրությունը քիչ է: Բայց այդ հարցի պատասխանից է կախված մարդկանց ընտրությունը՝ ինչի՞ համար ես պետք է ապրեմ Երեւանում եւ ոչ թե, ասենք, Չելյաբինսկում կամ Գլենդեյլում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8111 դիտում
10:52 11-01-2017
Ինչի՞ համար է պետք սկզբունքորեն, ի հեճուկս ամեն ինչի, երթևեկել «բիզնես կլասով». «Առավոտ»
2851 դիտում
17:52 12-05-2017
Կալիֆորնիայի բյուջեից 1 մլն դոլար կտրամադրվի Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար
Այս բաժնից
1348 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով