211652_close_icon
views-count2782 դիտում article-date 17:52 12-05-2017

Կալիֆորնիայի բյուջեից 1 մլն դոլար կտրամադրվի Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար

Կալիֆորնիայի նահանգային բյուջեի նախագծի վերանայման արդյունքում իշխանությունները 1 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրեն Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար. նշում է [url=http://asbarez.com/163217/1-million-funding-restored-for-armenian-american-museum/]Asbarez[/url]-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե որոշվել էր, որ Կալիֆորնիայի իշխանությունները պետք է 1 մլն դոլար հատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանին, սակայն այս տարվա հունվարին նահանգապետ Ջերի Բրաունը կասեցրել էր որոշումը: Սակայն սենատոր Էնթոնի Պորտանտինոյի գործադրած ջանքերի շնորհիվ, նահանգապետի գրասենյակը, ֆինանսների վարչությունն ու սենատի բյուջեի գծով աշխատակազմը համոզվել են ֆինանսավորման վերականգնման անհրաժեշտության հարցում:

Նմանատիպ նյութեր