8072 դիտում
10:52 11-01-2017
Ինչի՞ համար է պետք սկզբունքորեն, ի հեճուկս ամեն ինչի, երթևեկել «բիզնես կլասով». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում Է, որ մեզ՝ լրագրողներիս, դուր գալու համար նա չի հրաժարվի «բիզնես կարգով» շրջագայելուց, և «Էկոնոմ կլասի» ու «բիզնես կլասի» տարբերությանը կվճարի սեփական գրպանից։ Ճիշտն ասած, ինձ դուր Է գալիս նոր կառավարության անդամների անկեղծությունն ու պոպուլիզմի բացակայությունը։ Կոնկրետ այս դեպքում Էլ պաշտոնյան իրավացի Է այն առումով, որ եթե որևէ բան մարդու «սրտից չի գալիս», ապա պետք չէ դա անել՝ զուտ ուրիշներին դուր գալու համար։
Բայց ես այլ բան եմ փորձում հասկանալ, իսկ ինչի՞ համար է պետք սկզբունքորեն, ի հեճուկս ամեն ինչի, երթևեկել «բիզնես կլասով», եթե քեզ՝ որպես պաշտոնյա, հասնում է «էկոնոմ կլասը»։ Ի՞նչ է դա՝ ինքանահաստատման ձե՞ւ, ուրիշներից հետ չմնալու ձգտո՞ւմ, սեփական հարստությունն ի ցույց դնելու ցանկությո՞ւն։ Դե, իհարկե, բոլոր մարդիկ, այդ թվում հարուստներն ունեն իրենց տարօրինակությունները։ Բայց՝ դա այն դեպքում, երբ ես մասնավոր անձ եմ։ Սահմանափակումները սկսվում են այն դեպքում, եթե ես պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը