211652_close_icon
views-count15675 դիտում article-date 12:04 23-12-2021

Երևանում 24-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Վրեժ Պ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զ․ Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 69-ամյա Սվետլանա Չ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Միքայելյան» Վիրաբուժության ինստիտուտ-հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ա․ Բաբիկյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր