211652_close_icon
views-count70438 դիտում article-date 12:09 12-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. 17–ամյա ուսանողը դանակի հարվածներ է հասցրել 51–ամյա տղամարդու կրծքավանդակի աջ և ձախ հատվածին և պարանոցին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները տաք հետքերով բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է: Շենգավիթի ոստիկանները ժամեր անց պարզել են, թե ով է կասկածյալը և բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շեգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երևանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում, ով ստորագրությամբ բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր