211652_close_icon
views-count2018 դիտում article-date 23:05 22-12-2021

«Բարսելոնան» 55 մլն եվրոյով ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» խաղացողին

Կիսապաշտպան Ֆեռան Տոռեսը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվում է «Բարսելոնա»։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյլաների համաձայն՝ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։

Նշվում է, որ վաղը Տոռեսը կարող է մեկնել Բարսելոնա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու։ «Բարսան» ու «Ման Սիթին» արդեն աշխատում են խաղացողի տեղափոխման վերաբերյալ միասնական հայտարարության վրա, հայտնում է Armsport.am-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոռեսի համար կվճարվի 55+10 մլն եվրո։ Ֆաբրիցիո Ռոմանոն ևս հաստատում է այս տեղեկությունը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր