211652_close_icon
views-count1295 դիտում article-date 10:55 22-12-2021

Արցախը՝ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայություն համատեքստում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռուսաստանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն չմոտենա իր սահմաններին: Այս գործընթացների համատեքստում հատկանշական է Արցախի Հանրապետության շուրջ ծավալված վերջին իրադարձությունների դիտարկումը:

44-օրյա պատերազմը հրահրեց եւ դրանում անմիջականորեն ներգրավվեց Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ից հետո մեծությամբ երկրորդ բանակն ունեցող երկիրն է: ՌԴ-Թուրքիա ջերմացած հարաբերություններն օգտագործելով՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե ՌԴ-ն թույլ չտվեց Անկարային ռազմական ներկայություն ունենալ Ադրբեջանում, այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին չթողեց շատ մոտենալ իր սահմանին, իսկ Ակնայի համատեղ մոնիթորինգի զորակազմում պաշտոնապես մի քանի տասնյակ թուրք զինվորականների ներկայությունը չի կարելի անվանել Թուրքիայի ԶՈՒ-ի ներկայություն Անդրկովկասում:

Սակայն իրականությունը լրիվ այլ է: Այսօր Թուրքիան կարիք չունի իր զորքերը անմիջականորեն տեղակայել Ադրբեջանում, նա սկսել եւ գրեթե ավարտին է հասցրել Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը: Այլ կերպ ասած՝ այսօր ՌԴ-ն իր հարավ-արեւմտյան սահմանների անմիջական հարեւանությամբ ունի այս պահին լարված հարաբերությունների մեջ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ պետության բանակի մի մասնաճյուղ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր