211652_close_icon
views-count3133 դիտում article-date 21:33 21-12-2021

Ապարանի նորընտիր ավագանու առաջին նիստում տեղի է ունեցել համայնքապետ Կարեն Եղիազարյանի երդմնակալությունը

Այսօր` դեկտեմբերի 20-ին, կայացավ Ապարան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը և համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի երդմնակալության արարողությունը։

Այս մասին հայտնում են համայնքապետարանի կայքէջից։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ նորընտիր ավագանու ՔՊ-ական անդամները բոյկոտել են առաջին նիստը և չեն ներկայացել նիստին, իսկ Կարեն Եղիազարյանն իր երդմնակալության ժամանակ շնորհավորել է նաև ՔՊ-ականներին։

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ապարանում հաղթել էր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը՝ հավաքելով 66.70 տոկոս ձայն։ Ավագանին 21 անդամ ունի, որից 14-ը՝ «Կարեն Եղիազարյան» դաշինքից են, իսկ 7-ը՝ ՔՊ-ից։

Նմանատիպ նյութեր