Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն, կարող ենք մեկս մյուսին աջակցել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին: