211652_close_icon
views-count17520 դիտում article-date 23:43 17-05-2018

Մեկս մյուսին պետք ենք ապրելու համար. Սիլվի Տիգրանյան. mamul.am

Մարդկանց ներաշխարհ թափանցելը հեշտ չէ, բայց լրագրող Սիլվի Տիգրանյանը երկար ժամանակ Է, ինչ մեկնարկել է իր հարցազրույցների շարքը և այդ կերպ բացահայտում է մարդկանց: Այժմ Սիլվիին բացահայտելու ժամանակն է իր իսկ հեղինակային հարցերով: Կներկայացնենք Սիլվի Տիգրանյանին հենց այն կողմից, որից սովորաբար ինքն է բացահայտումներ անում: Օրը սկսում եմ... -Մի կերպ արթնանալով: Կյանքը ձանձրալի կլիներ... -Կյանքը ձանձրալի կլիներ, եթե նրա գույներում չլիներ նաև սևի երանգները: Իմ սիրելի հեղինակը -Պարույր Սևակ Թեյ թե՞ սուրճ -Սուրճ ըմպում եմ, երբ թարմանալու կարիք եմ զգում, թեյ վայելում եմ միշտ: Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք: -Այնպիսի ուտեստ, որում գերակշռում է սոխը: Հայաստանն ու ես... -Կապված ենք ամուր և մեկս մյուսին պետք ենք ապրելու համար: Հայաստանն արյունն է իմ երակներով հոսող, ես` նրա ամենափոքր բջիջներից մեկը: Կապրեի այնտեղ, որտեղ... -Մեզ նման թավշյա հեղափոխություն կկարողանան անել (ժպտում է) Ասա ինձ չես կարող... -...Եվ ես կժպտամ քեզ, արդեն կարողանալուց հետո` որպես շնորհակալություն ինձ ավելի ուժեղացնելու համար: (ժպտում է) Իմ առաջին բջջային հեռախոսը -Siemens, մոդելը չեմ հիշում (ծիծաղում է) Ի՞նչ երբեք չեք ցանկանա, որ նվիրեն Ձեզ: -Բարդ է: Առհասարակ նվերներ սիրում եմ, հատկապես, երբ սրտանց է լինում: Երբեք չեմ ցանկանա ինչ-որ բան նվիրեն, սոսկ նվիրելու համար: Ո՞ւմ հետ այս պահին սուրճ կխմեիք: -Նրա, ով այս պահին ինջ բացահայտում է տարբեր տեսանկյուններից (ժպտում է): Ձեզ հետ, սիրելիս: Կսիրահարվեմ նրան, եթե... -Եթե ինչ-որ պահի աշխարհս սահմանափակվի նրանով: Պատուհանից այն կողմ... -Պատուհանից այն կողմ` Բարձրյալի սիրո արտացոլանքն է: Հեղափոխությունը... -Հեղափոխությունը մեզ սովորեցրեց շնչել, հասկացրեց, որ աշխարհը ծուռ չէ, իսկ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց լեռնային մի փոքրիկ երկրի անպարտելի ժողովրդի մասին: Ես Սիլվի Տիգրանյանն եմ... Հուսով եմ Քեզ ժպտացրեց իմ հարցազրույցը և չփոշմանեցիր ինձ տրամադրած րոպեներիդ համար (ժպտում է): [color=#EF2929]mamul.am[/color]

Նմանատիպ նյութեր