211652_close_icon
views-count68667 դիտում article-date 19:53 20-12-2021

Վանաձորի պետական համալսարանի դասախոսը Mitsubishi-վ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ավագ հետաքննիչի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 18-ին, ժամը 18։00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 81-ամյա Վանդոս Ղարագյոզյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 69-ամյա Զինա Մարանդյանին։ 

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և օգնել է ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայրում զննությոն էր կատարում ավագ հետաքննիչ Պրուտյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ 

Ավտոմեքենան հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ. Շամշյանի տեղեկություններքվ՝ վարորդ Վ. Ղարագյոզյանը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում որպես դասախոս։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր