32777 դիտում
18:14 23-11-2016
Արտառոց վրաերթ Երևանում. դասախոսը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինն էլ շպրտվել է հանդիպակաց գոտի և կրկնակի անգամ վրաերթի ենթարկվել մենեջերի BMW-ի կողմից
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 38-ամյա Սահակ Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի 11 ԼՏ 370 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շինարարների 6/1 շենքի բնակիչ, 56-ամյա Սերգո Զալիբեկյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ կրկնակի անգամ վրաերթի է ենթարկվել Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Հայրապետյանի վարած BMW մակնիշի 01 PԼ 010 համարանիշի ավտոմեքենայի կողմից:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս, Հովհաննիսյանը աշխատում է Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնում՝ որպես դասախոս, իսկ Վ. Հայրապետյանը՝ «ԷՄԻՖԻԼ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)