211652_close_icon
views-count38949 դիտում article-date 13:50 20-12-2021

Կասկադյորական ավտովթար Արագածոտնի մարզում. 54–ամյա վարորդը Lada Priora–ով կոտրել է ցուցանակն ու 10 մ բարձրությունից հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Շավարշ Ջ.-ն իր վարած  Lada Priora մակնիշի ավտոմեքենայով  Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և մոտ  10 մետր բարձրությունից ընկել ձորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում:  

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր